Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Ատամների իմպլանտացիայի մեթոդները. m-center.am

Ատամների իմպլանտացիայի մեթոդները. m-center.am

Իմպլանտների վրա պրոթեզավորումը կատարվում է երկու փուլով` ատամի արմատի իմպլանտացիա և ատամնապսակի տեղադրում: 

 

Իմպլանտացիայի մեթոդի և պրոթեզավորման ժամկետների ընտրությունը կատարում է իմպլանտոլոգը, հաշվի առնելով բժշկական ցուցումները և պացիենտի ցանկությունը:


Իմպլանտների վրա պրոթեզավորումը պատասխանատու քայլ է և այդ որոշումը ընդունելիս պացիենտը պետք է բացարձակապես վստահ լինի ոչ միայն իմպլանտոլոգի, այլև իմպլանտոլոգի պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հարցում, ում աշխատանքով է պայմանավորված վերջնական արդյունքը: Ատամնապսակը տեղադրելիս սխալը կարող է կոնստրուկցիայի կոտրվելու կամ օրգանիզմի կողմից իմպլանտը վանելու պատճառ դառնալ:

Իմպլանտացիան  ըստ մեթոդների և ժամկետների լինում է.


Ըստ մեթոդների. 

  • միափուլ մեթոդ
  • երկփուլ մեթոդ


Ըստ ժամկետների. 

  • անմիջապես իմպլանտացիա
  • հետաձգված իմպլանտացիա:

 

Պրոթեզավորման դասական սխեման երկփուլային իմպլանտացիան է:

 
Առաջին փուլը. վիրահատական միջամտությունն է, որը ներառում է
իմպլանտատի տեղադրում և որոշ ժամանակ անց` լնդի ձևավորիչի տեղադրում:


Երկրորդ փուլը. օրթոպեդիկ միջամտություն է, արտաոսկրային մասի (աբատմենտ) և ատամնապսակի տեղադրում: Իմպլանտը տեղադրելու պահից մինչև վերջնական արդյունքը, որպես կանոն, 2-4 ամիս է անցնում, որը պայմանավորված է օգտագործվող համակարգից: Ժամկետը կարող է երկարել, եթե իմպլանտացիայի ժամանակ պահանջվի արհեստական կամ սեփական ոսկրի սերտաճում:

Միափուլ իմպլանտացիա. նման  բուժգործողության դեպքում իմպլանտատի

և ժամանակավոր ատամնապսակի տեղադրումը կատարվում է մեկ օրում, ատամնապսակն այնպես է տեղադրվում, որ այն չմասնակցի ծամելու աշխատանքին:


Տվյալ տեսակի ատամնապսակը զուտ կոսմետիկական բնույթ ունի (բնականաբար, ոչ-ոք չի ցանկանա առանց առջևի ատամների թեկուզ մեկ օր մնալ): Հենց որ իմպլանտատը սերտաճեց (այդ նույն 2-4 ամսվա ընթացքում), իմպլանտոլոգն արդեն մշտական ատամնապսակն է ամրացնում: Բուժման այս սխեման, որպես կանոն,  կիրառվում է միայն առջևի ատամների դեպքում, որոնք ենթակա են պարտադիր հեռացման ինչ-ինչ պատճառներով:  

 

Իմպլանտացիան  ըստ մեթոդների և ժամկետների

Իմպլանտացիան ըստ տեսակների լինում է.

  • Էնդօդոնտալ-էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիա, որը կատարվում է շարժվող կամ կոտրված ատամների դեպքում: Ատամի արմատի ուղու մեջ պտուտակավոր կամ ձևավոր մակերես ունեցող շտիֆտ է տեղադրվում արմատ- ատամնապսակ  նորմալ հարաբերակցությունը վերականգնելու և ատամն ամրացնելու համար: Դրա համար անհրաժեշտ պայման է նվազագույնը 3 մմ առողջ պերիօդոնտի առկայությունն ատամի արմատի վերնամասի շուրջբոլորը:
  • Էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիան կատարվում է, երբ ալվեոլյար ելուստը բավական բարձր է ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտատի <արմատային> մասը տեղադրելու համար: Ցանկացած ներոսկրային իմպլանտատ բաղկացած է ներոսկրային (արմատային) մասից, վզիկից, որը պետք է լնդերի լորձաթաղանթի մակարդակին լինի, և սուպրակոնստրուկցիայից (գլխիկ, արտաոսկրային մաս, աբատմենտ):
  • Ենթավերնոսկրային իմպլանտացիան կատարվում է, երբ ծնոտի ալվեոլյար ելուստն անհրաժեշտ բարձրությունը չի ունենում:


Ատամների իմպլանտացիայի փուլերը

Ատամների իմպլանտացիայի փուլերն անցկացվում են հետևողականորեն  և երբեմն երկար ժամանակ են պահանջում, որը պայմանավորված է կատարվող միջամտությամբ և օրգանիզմի անհատական առանձնահատկություններով:
 
Ատամների իմպլանտացիայի նախապատրաստություն

Իմպլանտացիայի պլանավորման համար որոշիչ դեր է կատարում ադենտիայի (անատամության) տեսակը, պրոթեզավորման ձևը, ոսկրային հյուսվածքի ծավալը և կառուցվածքը: Ադենտիայի տեսակով պայմանավորված, ընտրվում է իմպլանտատի տեղադրման ձևը, կոնստրուկցիան և մեթոդը, ինչպես նաև չափերը:


Տարբերում են ատամնաշարի արատների 4 տեսակ. մեկ ատամի բացակայություն, երկու և ավելի ատամների բացակայություն, վերջին ատամների բացակայություն և լրիվ ատամնաշարի բացակայություն:


Ատամների իմպլանտացիայի մեթոդները


Իմպլանտացիան նախապատրաստելիս բուժվում են բոլոր հիվանդությունները` ինչպես բերանի խոռոչի, այնպես էլ օրգանիզմում առկա հիվանդությունների, քանի որ դրանք ուղղակի կամ անուղղակի կարող են ազդեցություն ունենալ իմպլանտատի սերտաճման վրա:


Բուժման պլանավորման համար մեկնարկային կետ են հանդիսանում այն գործոնները, որոնք որոշում են պրոթեզավորման ձևը և իմպլանտատի տեսակը:


Ոսկրի ծավալը կարելի է երկրորդական գործոն համարել: Վիրահատական միջամտության ժամանակ առաջնային նշանակություն ունի վիրահատության անվնաս տեխնիկան, որը նշանակում է վիրահատական միջոցների ճիշտ ընտրություն, խստորեն պահպանելով ոսկրային օթյակի մշակման, իմպլանտատի տեղադրման և վիրահատական վերքի փակման կանոնները: Աբատմենտի տեղադրումը կատարվում է իմպլանտատի լրիվ և հուսալի սերտաճումից հետո:

 

Դա առավել պարզ բուժգործողություն է, որի ժամանակ վիրաբույժը  հանում է փակիչ-պտուտակը, որն անհրաժեշտ է սերտաճման պրոցեսում իմպլանտի պաշտպանության համար: Աբատմենտը ներպտուտակվում է իմպլանտատի մեջ: Այդ դեպքում արդեն կարելի է վիրահատական միջամտությունն ավարտված համարել, քանի որ այլ վիրահատական միջամտություն այլևս չի պահանջվում:

 

Սկզբնաղբյուր. m-center.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ